Արխիվ

Արխիվ

ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(№3)

Խմբագրական խորհուրդ

Վարուժան Ս. Աթաբեկյան (գլխ. խմբագիր),

 

Ալբերտ Ա. Կիրակոսյան (գլխ. խմբագրի տեղակալ)

 

 
Մ.Ս. Շարամբեյան (պատ.քարտուղար),

 


Ռոման Բ.Ալավերդյան, Ռոլանդ Մ. Ավագյան, Կարեն Լ. Ավետիսյան, Գեղամ Գ. Գևորգյան,

Վահրամ Ժ. Դումանյան, Յուրի Ռ. Հակոբյան, Գևորգ Ս. Հաջյան, Յուրի Մ. Մովսիսյան,

Խաչատուր Վ. Ներկարարյան, Սեմյոն Ա. Նիգիյան, Ալբերտ Ի. Պետրոսյան, Միքայել Պ. Պողոսյան, Սամվել Վ. Սարգսյան, Յուրի Լ. Վարդանյան, Սամվել Կ. Շուքուրյան

Բովանդակություն

Օ. Ա. Արաբյան,

A6 աֆինական տարածության եռաչափ ենթաբազմաձևությունների մի դասի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(157-160)
Կարդալ ավելին

A6  տարածության մեջ արտաքին ձևերի եղանակով ուսումնասիրված են եռաչափ ենթաբազմաձևություններ: Ապացուցված է, որ ընդգրկող տարածության կապակցությունն այդ ենթաբազմաձևության վրա մակածում է հատուկ տեսքի աֆինական կապակցություն: Ստացված են դրա կառուցվածքային հավասարումները:

 


MSC2010: Primary 58A05; Secondary 32B15.

 

Keywords: affine connection, manifold, three-dimensional submanifold, linear differential forms, the method of exterior forms.

 

Օֆելյա Ա. Արաբյան ofelya.arabyan@mail.ru 

Մ. Ի. Կարախանյան, Ա. Հ. Քամալյան,

β-հավասարաչափ Cβ (Ω) հանրահաշվի գործակիցներով հանրահաշվական հավասարումների վերաբերյալ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(161-165)
Կարդալ ավելին

Տվյալ աշխատանքում հետազոտվում է Ω լոկալ կոմպակտ տարածության վրա որոշված  A(Ω) β-հավասարաչափ հանրահաշվի հանրահաշվական փակության հարցերը:

 

MSC2010: Primary 46H20; Secondary 46H25.

 

Keywords: b-uniformly algebras, complete regular space, discontinuous multiplicative functional.

 

Արմեն Հ. Քամալյան armen.kamalyan@ysu.am        Մարտին Ի. Կարախանյան  m.karakhanyan@ysu.am 

 

The research is supported by the RA MES SCS, within the frames of the “RA MES SCS-YSU-RF SFU” international call for joint project N YSU-SFU-16/1. 

Գ. Վ. Միքայելյան, Ֆ. Վ. Հայրապետյան,

Բլյաշկեի արտադրյալի ինտեգրալային լոգարիթմական միջինները կիսահարթության համար | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(166-171)
Կարդալ ավելին

Կիրառելով Ֆուրյեի ձևափոխությունների մեթոդը մերոմորֆ ֆունկցիաների համար, հետազոտվել են Բլյաշկեի արտադրյալի կամայական կարգի ինտեգրալային լոգարիթմական միջինները կիսահարթության համար։

 

 

MSC2010: 30J10.

 


Keywords: Blaschke product, integral mean, Fourier transform.

 

 

Գագիկ Վ. Միքայելյան    gagik.mikaelyan@ysu.am    Ֆելիքս Վ. Հայրապետյան  feliqs.hayrapetyan@ysu.am 

Բ. Հ. Սահակյան,

Թեյլոր–Մակլորենի տիպի մի ընդհանրացված բանաձևի մասին, ընդհանրացված լիովին մոնոտոն ֆունկցիաներ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(172-179)
Կարդալ ավելին

Հոդվածում որոշ դասի ֆունկցիաների համար ստացվել է Թեյլոր–Մակլորենի տիպի մի ընդհանրացված բանաձև: Տվյալ աշխատանքի հիմնական արդյունքը` ⟨ ρj ⟩  ընդհանրացված լիովին մոնոտոն ֆունկցիայի գաղափարի մտցնելն է: Տարբեր պայմանների դեպքում ստացվել են ներկայացման բանաձևերը և ապացուցվել են համապատասխան թեորեմները:

 

 

MSC2010: 30H05.

 


Keywords: Riemann–Liouville type operators,  ⟨ ρj ⟩  completely monotone functions.

 

 

Բորիկ Հ. Սահակյան   maneat@rambler.ru 

 

Վ. Պ. Գաբրիելյան,

Վերջավոր դաշտի վրա մեկ խորանարդային համասեռ հավասարման գնայնացված ծածկույթները: Վերջին գնահատական | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(180-190)
Կարդալ ավելին

 

Հոդվածում տրվում է գծայնացված ծածկույթների բարդության վերին գնահատականը` կամայական վերջավոր դաշտի վրա մեկ խորանարդային համասեռ հավասարման հատուկ լուծումների բազնությունների համար:

 

 

MSC2010: Primary 97H60; Secondary 14N20, 51E21.

 


Keywords: linear algebra, finite field, coset of linear subspace, linearized covering.

 

 

 

Վարուժան Պ. Գաբրիելյան       var.gabrielyan@ysu.am 

 

Դ. Ա. Գրիգորյան,

Հիմնական կանոնիկ δ-ռեդուկցիայի գաղափարի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(191-199)
Կարդալ ավելին

 

Տվյալ աշխատանքում դիտարկվում է հիմնական կանոնիկ δ-ռեդուկցիայի գաղափարը: Տիպիզացված λ-թերմերն օգտագործում են ցանկացած կարգի փոփոխականներ և հաստատուններ, որոնց կարգը 1, որտեղ 1-ին կարգի հաստատունները հանդիսանում են ուժեղ հաշվարկելի, արգումենտների անորոշ արժեքներով ֆունկցիաներ: Կանոնիկ δ- ռեդուկցիայի գաղափարն օգտագործվում է ֆունկցիոնալ ծրագրավորման լեզուների իրականացման մեջ: Ապացուցված է տիպիզացված λ-թերմերի βδ-նորմալ ձևի միակությունը, հիմնական կանոնիկ δ-ռեդուկցիայի գաղափարի համար:

 

 

MSC2010: 68N18.

 


Keywords: main canonical notion, δ-reduction, βδ-reduction, normal form.

 

 

Դավիթ Ա. Գրիգորյան   david.grigoryan.a@gmail.com 

Դ. Ա. Սիմոնյան,

Տեսանկարահանող համակարգում հայտնաբերված և չճանաչված օբյեկտի կոորդինատների որոշումը | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(200-204)
Կարդալ ավելին

Օբյեկտների հայտնաբերումը և ճանաչումը պատկերների վրա լայն կիրառություն է գտել բազմաթիվ ոլորտներում, օրինակ` տեսահսկման համակարգում, քարտեզագրությունում, ռոբոտատեխնիկայում, բժշկության մեջ և այլն։ Մեծ նշանակություն ունի հայտնաբերված օբյեկտների տեղորոշումը, ինչը նշանակում է տեսախցիկից օբյեկտի հեռավորության որոշումը` կախված պատկերում նրա չափերից: Օբյեկտը տեղորոշելուց հետո հնարավոր է դառնում կատարել նրա կոորդինատների հաշվարկը: Գործնական եղանակով այդ տեսության հաստատումը կունենա մեծ նաշաանակություն, քանի որ կոորդինատների հաշվարկներում անհրաժեշտ է միչև օբյեկտ հեռավորության ճշգրիտ որոշումը:

 

MSC2010: 68U10.

 


Keywords: image processing, detected and recognized objects, experiment, localization, coordinates calculation, video surveillance.

 

 

Դավիթ Ա. Սիմոնյան     davit.simonyan8@gmail.com 

Վ. Ն. Մուղնեցյան,

Դոնորային խառնուկի ազդեցությունը գաուսյան սահմանափակմամբ կրկնակի քվանտային օղակում Ահարոնով–Բոհմի տատանումների վրա | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(205-212)
Կարդալ ավելին

Տվյալ աշխատանքում հետազոտված է դոնորային խառնուկի ազդեցությունը գաուսյան սահմանափակմամբ կրկնակի քվանտային օղակում Ահարոնով–Բոհմի տատանումների վրա: Դիտարկվել են խառնուկի երեք տարբեր դիրքեր. ներքին օղակում, արտաքին օղակում և երկու օղակների միջև արգելքի տիրույթում: Ցույց է տրվել, որ էլեկտրոնի երկու ամենացածր էներգիաների մակարդակները գրեթե կախված չեն մագնիսական դաշտի ինդուկցիայից, մինչդեռ բարձր մակարդակները ցուցաբերում են Ահարոնով–Բոհմի տատանումներ: Ստացված արդյունքները խոսում են դոնորային խառնուկի և արտաքին մագնիսական դաշտի օգնությամբ էլեկտրոնի քվանտային վիճակների արդյունավետ կառավարման հնարավորության մասին:

 

MSC2010: 81V65.

 

Keywords: double quantum ring, Gaussian potential, Aharonov–Bohm oscillations, impurity.

 

 

 

 

Վռամ Ն. Մուղնեցյան  vram@ysu.am 

 

This work was supported by MES SCS of RA, in the frame of project N 18T-1C223. 

Կ. Ա. Պետրոսյան,

Հիդրոդինամիկական հոսքերի ազդեցությունը հիբրիդ կողմնորոշմամբ նեմատիկ հեղուկ բյուրեղի օպտիկական հատկությունների վրա | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(213-216)
Կարդալ ավելին

Աշխատանքում ուսումնասիրվել է հիդրոդինամիկական հոսքերի ազդեցությունը առաջացած` ուղիղ ծավալային ընդարձակման մեխանիզմով, հիբրիդ կողմնորոշմամբ նեմատիկ հեղուկ բյուրեղների (ՆՀԲ) օպտիկական հատկությունների վրա այն դեպքում, երբ բջջում հոսքի արագության ուղղությունն ուղղահայաց է մոլեկուլների անկյունային բաշխմանը: Ցույց է տրվել, որ հիդրոդինամիկական հոսքը հանգեցնում է ՆՀԲ-ի մոլեկուլների վերակողմնորոշմանը: Դիտվել է հոսքի երկու հակառակ ուղղությունների համար ՆՀԲ-ի շերտով անցնող բևեռացված լույսի վարքը:

 

 

MSC2010: Primary 81V80; Secondary 81V65, 82D15.

 


Keywords: nematic liquid crystals, hydrodynamics, hybrid alignment, light-induced reorientation.

 

 

Կարեն Ա. Պետրոսյան     karen.petrosyan.1993@gmail.com 

Մ. Ա. Ստեփանյան,

Ֆոսֆոլիպիդային երկշերտի ուռճացման ուսումնասիրումը, կախված լամելի հարթության նկատմամբ դիպոլային ֆրագմենտի թեքության անկյունից  | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(217-221)
Կարդալ ավելին

Համակարգչային մոդելավորման և ռենտգենյան ճառագայթների մեծ ու փոքր անկյունների տակ միաժամանակյա դիֆրակցիայի մեթոդով հետազոտվել է ֆոսֆոլիպիդային երկշերտի ուռճացման գործակցի կախումը դիպոլային ֆրագմենտի թեքության անկյունից լամելի հարթության նկատմամբ: Ցույց է տրված, որ այս դեպքում էական նշանակություն ունի էլեկտրաստատիկ, վանողական և վանդերվաալսյան ուժերի հաշվեկշիռը: Դիպոլի թեքության անկյան մեծացմանը զուգընթաց աճում են դիպոլ-դիպոլ փոխազդեցության էլեկտրաստատիկ, վանողական ուժերը, որի արդյունքում երկշերտի հաստությունը մեծանում է` կախված ֆոսֆոլիպիդում –CH խմբերի թվից: Որոշակի անկյան դեպքում երկշերտը քանդվում է: Ցույց է տրված նաև, որ որոշակի փոքր անկյունների դեպքում երկշերտը ձեռք է բերում ամենափոքր հաստությունը: Այս դեպքում տեղի ունի փուլային անցում և համակարգն անցնում է “գել” ֆազի: 

 


MSC2010: Primary 81V55; Secondary 82D60.

 

 


Keywords: phospholipid bilayer, lamella, dipole fragment, swelling.

 

 

Մարգարիտա Ա. Ստեփանյան   stepanyanmarg@mail.ru