Վերջին հրապարակումներ
Խմբագրական խորհուրդ
Վարուժան Ս. Աթաբեկյան (գլխավոր խմբագիր)
Ալբերտ Ա. Կիրակոսյան (գլխավոր խմբագրի տեղակալ)
Կարեն Կ. Գրիգորյան (պատասխանատու քարտուղար)
Ռոման Բ. Ալավերդյան, Ռոլանդ Մ. Ավագյան, Կարեն Լ. Ավետիսյան, Արսեն Ժ. Բաբաջանյան, Գեղամ Գ. Գևորգյան, Վահրամ Ժ. Դումանյան, Յուրի Ռ. Հակոբյան, Գևորգ Ս. Հաջյան, Յուրի Մ. Մովսիսյան, Խաչատուր Վ. Ներկարարյան, Սեմյոն Ա. Նիգիյան, Միքայել Պ. Պողոսյան, Սամվել Վ. Սարգսյան, Սամվել Կ. Շուքուրյան
Մեր մասին
Երևանի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսը հիմնադրվել է 1925 թ.:
1967 թ. Հանդեսը բաժանվել է երկու մասի բնական և ճշգրիտ գիտությունների` պահպանելով «Գիտական տեղեկագիր» անունը և հումանիտար հասարակագիտական «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսների:
«Գիտական տեղեկագիրը» լույս է տեսնում տարեկան երեք համար պարբերականությամբ: Հանդեսում հրատարակվում են Երևանի պետական համալսարանում և այլ գիտական կենտրոններում կատարված տեսական, փորձարարական և կիրառական բնույթի օրիգինալ հոդվածներ,հաղորդումներ ու նամակներ բնագիտական բնագավառներից, մաթեմատիկայից, մեխանիկայից և ինֆորմատիկայից:
Հանդեսի բոլոր հոդվածները անցնում են մանրակրկիտ գրախոսություն և ենթարկվում նախատպագրական լուրջ մշակման:
Հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիրն է եղել (1967-1972 թթ.) ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հովհաննես Հակոբի Չալթիկյանը:
2009 թվականից հանդեսը հրապարակվում է 3 սերիայով (Ֆիզիկական և մաթեմատիկական, քիմիական և կենսաբանական, աշխարհագրական և երկրաբանական գիտություններ):
Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ սերիան`
միջազգային համարանիշ (ISSN) 1829-1740 լույս է տեսնում 2009 թվականից, տպագրվում է անգլերեն լեզվով:
2010 թվականից հանդեսը Եվրոպական մաթեմատկական կենտրոնի և Հայդելբերգի ԳԱ Zentralblatt MATH (zbMATH) մաթեմատիկական ռեֆերատիվ, վերլուծական կենտրոնի անդամ է, իսկ 2016 թվականից նաև ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. Մաթեմատիկայի ինստիտուտի ռեֆերատիվ մաթեմատիկական` Mathnet.Ru հարթակի մասնակից է: Հանդեսում հրապարակված հոդվածները ներկայացված են նաև GOOGLE SCHOLAR կայքէջում:
Գլխավոր խմբագիր ՖՄԳԴ, պրոֆեսոր Վարուժան Սերգեյի Աթաբեկյան
Հեղինակներին
Հարգելի հեղինակ,
Ձեր հոդվածը Գիտական Տեղեկագիր հանդեսում տպագրելու համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև,
Բնագրերը ներկայացվում են անգլերեն լեզվով, տպագրված և էլեկտրոնային տարբերակով: Հստակ և հակիրճ ձևակերպումները կհեշտացնեն թե խմբագիրների, թե գրախոսների աշխատանքը, թույլ տալով նրանց կենտրոնանալ հոդվածի գիտական արժանիքների վրա: Հոդվածի ծավալը աղյուսակներով չպետք է գերազանցի 10 էջը, հաղորդմանը` 4 էջը, նամակինը` 2: Տեքստը շարել TeX ծրագրով, որի ձևաչափը, խբագրությունը կուղարկի հեղինակին proceedings@ysu.am էլեկտրոնային հասցեյով դիմելու դեպքում: Թույլատրվում է 5-ից ոչ ավելի նկար, որոնք իրենց բացատրություններով տեղադրվում են տեքստում: Հոդվածի առաջին էջին տեղադրվում են հեղինակների ազգանունները և հոդվածի վերնագիրը, բոլոր համահեղինակների աշխատատեղերը, հոդվածի ամփոփումը (մինչև 100 բառ), բանալի բառերը:
Ամփոփումները, հեղինակների ազգանունները և հոդվածի վերնագիրը ներկայացվում են նաև հայերեն և ռուսերեն` “Word” ծրագրով (հայերեն տեքստը` Times Armenian, ռուսերենը` Times New Roman տառատեսակներով): Երեք ամփոփումերն էլ պետք է իրար համապատասխանեն:
Հղումները տեղակայվում են համաձայն տրամադրված ձևաչափի, անգլերեն (եթե ներկայացվող հոդվածը անգլերեն չէ նշվում է բնօրինակի լեզուն): Չհրատարակված աշխատանքի վերաբերյալ (բացառությամբ թեկնածուական և դոկտորական թեզերի) գրականության մեջ նշել չի թույլատրվում: Հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից:
Խմբագրությունը հեղինակին տալիս է առաջին սրբագրությունը, որտեղ ուղղման ենթակա են տպագրության սխալները:
Խմբագրությունը հեղինակներին անվճար տրամադրում է հանդեսի 1 օրինակ և հոդվածի 5 առանձնատիպ:
Հոդվածի ներկայացման ձևաչափը կարող եք ստանալ այստեղ, լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք խմբագրություն proceedings@ysu.am էլեկտրոնային հասցեյով: