Արխիվ

Արխիվ

Մեր մասին

Երևանի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսը հիմնադրվել է 1925 թ.:

1967 թ. Հանդեսը բաժանվել է երկու մասի բնական և ճշգրիտ գիտությունների` պահպանելով «Գիտական տեղեկագիր» անունը և հումանիտար հասարակագիտական «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսների:

«Գիտական տեղեկագիրը» լույս է տեսնում տարեկան երեք համար պարբերականությամբ: Հանդեսում հրատարակվում են Երևանի պետական համալսարանում և այլ գիտական կենտրոններում կատարված տեսական, փորձարարական և կիրառական բնույթի օրիգինալ հոդվածներ,հաղորդումներ ու նամակներ բնագիտական բնագավառներից, մաթեմատիկայից, մեխանիկայից և ինֆորմատիկայից:

Հանդեսի բոլոր հոդվածները անցնում են մանրակրկիտ գրախոսություն և ենթարկվում նախատպագրական լուրջ մշակման:

Հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիրն է եղել (1967-1972 թթ.) ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հովհաննես Հակոբի Չալթիկյանը:

2009 թվականից հանդեսը հրապարակվում է 3 սերիայով (Ֆիզիկական և մաթեմատիկական, քիմիական և կենսաբանական, աշխարհագրական և երկրաբանական գիտություններ):

Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ սերիան`
միջազգային համարանիշ (ISSN) 1829-1740 լույս է տեսնում 2009 թվականից, տպագրվում է անգլերեն լեզվով:

2010 թվականից հանդեսը Եվրոպական մաթեմատկական կենտրոնի և Հայդելբերգի ԳԱ  Zentralblatt MATH (zbMATH) մաթեմատիկական ռեֆերատիվ, վերլուծական կենտրոնի անդամ է, իսկ 2016 թվականից նաև ՌԴ  ԳԱ Ստեկլովի անվ. Մաթեմատիկայի ինստիտուտի ռեֆերատիվ մաթեմատիկական` Mathnet.Ru հարթակի մասնակից է: Հանդեսում հրապարակված հոդվածները ներկայացված են նաև  GOOGLE SCHOLAR  կայքէջում:

Գլխավոր խմբագիր ՖՄԳԴ, պրոֆեսոր Վարուժան Սերգեյի Աթաբեկյան