Արխիվ

Արխիվ

Հեղինակներին

Հարգելի հեղինակ,

Ձեր հոդվածը Գիտական Տեղեկագիր հանդեսում տպագրելու համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև,

Բնագրերը ներկայացվում են անգլերեն լեզվով, տպագրված և էլեկտրոնային տարբերակով: Հստակ և հակիրճ ձևակերպումները կհեշտացնեն թե խմբագիրների, թե գրախոսների աշխատանքը, թույլ տալով նրանց կենտրոնանալ հոդվածի գիտական արժանիքների վրա: Հոդվածի ծավալը աղյուսակներով չպետք է գերազանցի 10 էջը, հաղորդմանը` 4 էջը, նամակինը` 2: Տեքստը շարել TeX ծրագրով, որի ձևաչափը, խբագրությունը կուղարկի հեղինակին proceedings@ysu.am էլեկտրոնային հասցեյով դիմելու դեպքում: Թույլատրվում է 5-ից ոչ ավելի նկար, որոնք իրենց բացատրություններով տեղադրվում են տեքստում: Հոդվածի առաջին էջին տեղադրվում են հեղինակների ազգանունները և հոդվածի վերնագիրը, բոլոր համահեղինակների աշխատատեղերը, հոդվածի ամփոփումը (մինչև 100 բառ), բանալի բառերը:

 Ամփոփումները, հեղինակների ազգանունները և հոդվածի վերնագիրը ներկայացվում են նաև հայերեն և ռուսերեն` “Word” ծրագրով (հայերեն տեքստը` Times Armenian, ռուսերենը` Times New Roman տառատեսակներով): Երեք ամփոփումերն էլ պետք է իրար համապատասխանեն:

Հղումները տեղակայվում են համաձայն տրամադրված ձևաչափի, անգլերեն (եթե ներկայացվող հոդվածը անգլերեն չէ նշվում է բնօրինակի լեզուն): Չհրատարակված աշխատանքի վերաբերյալ (բացառությամբ թեկնածուական և դոկտորական թեզերի) գրականության մեջ նշել չի թույլատրվում: Հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից:

Խմբագրությունը հեղինակին տալիս է առաջին սրբագրությունը, որտեղ ուղղման ենթակա են տպագրության սխալները:

Խմբագրությունը հեղինակներին անվճար տրամադրում է հանդեսի 1 օրինակ և հոդվածի 5 առանձնատիպ:

 

Հոդվածի ներկայացման ձևաչափը կարող եք ստանալ այստեղ, լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք խմբագրություն proceedings@ysu.am էլեկտրոնային հասցեյով: