Արխիվ

Արխիվ

ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(№2)

Խմբագրական խորհուրդ

Վարուժան Ս. Աթաբեկյան (գլխ. խմբագիր),

 

Ալբերտ Ա. Կիրակոսյան (գլխ. խմբագրի տեղակալ)

 

 
Միհրան Ս. Շարամբեյան (պատասխանատու քարտուղար),

 


Ռոման Բ.Ալավերդյան, Ռոլանդ Մ. Ավագյան, Կարեն Լ. Ավետիսյան, Գեղամ Գ. Գևորգյան,

Վահրամ Ժ. Դումանյան, Յուրի Ռ. Հակոբյան, Գևորգ Ս. Հաջյան, Յուրի Մ. Մովսիսյան,

Խաչատուր Վ. Ներկարարյան, Սեմյոն Ա. Նիգիյան, Ալբերտ Ի. Պետրոսյան, Միքայել Պ. Պողոսյան, Սամվել Վ. Սարգսյան, Յուրի Լ. Վարդանյան, Սամվել Կ. Շուքուրյան

Բովանդակություն

Ա. Հ. Հովհաննիսյան, Ա. Հ. Քամալյան, Հ. Ա. Քամալյան,

Սովորական դիֆերենցիալ հավասարումների մի համակարգի կիսասեպարաբել կորիզով ինտեգրալ օպերատորների կապի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(77-83)
Կարդալ ավելին

Հոդվածում հետազոտվում է կիսասեպարաբել կորիզով ինտեգրալ օպերատորի կապը մի սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգի հետ: Այդ համակարգի ֆունդամենտալ մատրիցի միջոցով կառուցվում է ինտեգրալ օպերատորի հակադարձ օպերատորը: Բացի այդ, ինտեգրալ օպերատորի կորիզի վրա որոշակի լրացուցիչ պայմանների դեպքում, հակադարձ օպերատորի միջոցով կառուցվում է համակարգի ֆունդամենտալ մատրիցը:

MSC2010: Primary 45P05; Secondary 34M03.

 

Բանալի բառեր. semi-separable kernel, fundamental matrix.

 

Արթուր Հ. Հովհաննիսյան  artur.hovhannisyan@ysu.am, Արմեն Հ. Քամալյան armen.kamalyan@ysu.am, Հայկ Ա. Քամալյան h.qamalyan@gmail.com 

 

The research is supported by the RA MES SCS, within the frames of the “RA MES SCS-YSU-RF SFU” international call for joint project N YSU-SFU-16/1.

Լ. Վ. Միքայելյան,

Անշարժ կետի թեորեմի մի տարբերակի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(84-87)
Կարդալ ավելին

Աշխատանքում ապացուցված է սեղմող արտապատկերումների սկզբունքի մի նոր տարբերակ ֆակտոր տարածությունների համար:

 

MSC2010: 47H10.

 

Keywords: Banach fixed-point.

 

Լևոն Վ. Միքայելյան  mikaelyanl@ysu.am 

Ն. Է. Միրզախանյան, Հ. Վ. Փիլիպոսյան,

Ա․Սոզուտովի մի հարցի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(88-92)
Կարդալ ավելին

Աշխատանքում տրված է Ա․Ի․Սոզուտովի Կոուրովյան տետրակից մի հարցի լուծում, որը հիմնված է ռացիոնալ թվերի ադիտիվ խմբի ոչ աբելյան անալոգը կառուցելու եղանակի վրա: Այսինքն` անվերջ ցիկլային կենտրոնով և ըստ կենտրոնի ազատ պարբերական ֆակտոր խմբով մի խմբի, որի կամայական երկու ոչ տրիվիալ ենթախմբերի հատումը տրիվիալ չէ:

 

MSC2010: Primary 20F05; Secondary 20E22.

 

Keywords: central extension, periodic group, normal closure.

 

Նարինե Է. Միրզախանյան  mnarine@ysu.am, Հ. Վ. Փիլիպոսյան  haykpiliposyan94@gmail.com

 

 

Կ. Ա. Նավասարդյան,

Ֆրանկլինի համակարգի միակության մի թեորեմի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(93-100)
Կարդալ ավելին

Աշխատանքում ապացուցված է, որ գոյություն ունեն ըստ Ֆրանկլինի համակարգի այնպիսի ոչ զրոյական շարք և Mn հաջորդականություն, որ շարքի մասնակի գումարների SMn (x) հաջորդականությունը համարյա ամենուրեք ձգտում է 0-ի և λ·mes{x:supn | SMn (x) |> λ }→0, երբ λ→+∞: Այս փաստը ցույց է տալիս, որ չի կարելի անտեսել,  ավելի վաղ ապացուցված միակության թեորեմներում հանդիպող, Mn+1 /Mn հարաբերության սահմանափակ լինելու պայմանը:

 

MSC2010: 42C10.

 

Keywords: majorant of partial sums, Franklin system, uniqueness.

 

Կարեն Ա. Նավասարդյան  knavasard@ysu.am 

Ռ. Մ. Կիրակոսյան, Ս. Պ. Ստեփանյան,

Առաձգական ամրակցված փոփոխական հաստության օրթոտրոպ հեծանի ոչ դասական խնդիրը սեղմող ուժերի և լայնական բեռի համատեղ ազդեցության դեպքում | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(101-108)
Կարդալ ավելին

Փոփոխական հաստության օրթոտրոպ սալերի ճշգրտված տեսության հիման վրա ստացվել են հեծանի ծռման խնդրի հավասարումները սեղմող ուժերի և լայնական բեռի համատեղ ազդեցության դեպքում։ Ընդունվում է, որ հեծանի ծայրերն ունեն առաձգական ամրակցման հենարան և հաշվի է առնվում շփման հետևանքով հենարանի կողմից սեղմող ուժի փոքրացումը։ Անցնելով անչափ մեծությունների լուծվում է կոնկրետ խնդիր։ Քննարկվում է հեծանի կայունության հարցը։

 

MSC2010: 74K20.

 

Բանալի բառեր. orthotropic plates of variable thickness, clamped supports.

 

Ռազմիկ Մ. Կիրակոսյան  Razmik@mechins.sci.amՍեյրան Պ. Ստեփանյան  seyran.stepanyan@ysu.am 

Դ. Ա. Գրիգորյան,

Տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի ալգորիթմների անհամեմատելիությունն անորոշ արժեքի նկատմամբ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(109-118)
Կարդալ ավելին

Այս աշխատանքում դիտարկվում են տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի ալգորիթմները, որոնք հիմնված են տեղադրման, β-ռեդուկցիայի և կանոնական δ-ռեդուկցիայի վրա: Տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի հիմնական սեմանտիկան արգումենտների անորոշ արժեքներով ֆունկցիա է, որն այդ ծրագրի փոքրագույն լուծման գլխավոր բաղադրիչն է: Եթե հիմնական սեմանտիկայի արժեքը, արգումենտների որոշ արժեքների դեպքում անորոշն է, ապա ինտերպրետացիայի ալգորիթմը կամ կանգ է առնում ⊥ արժեքով, կամ աշխատում է անվերջ: Ցույց է տրված, որ յոթ հայտնի ինտերպրետացիայի ալգորիթմները զույգ առ զույգ անհամեմատելի են անորոշ արժեքի նկատմամբ: Դրանք հետևյալ ալգորիթմներն են` FS (լրիվ տեղադրման), PES (զուգահեռ արտաքին տեղադրման), LES (ձախ արտաքին տեղադրման), PIS (զուգահեռ ներքին տեղադրման), LIS (ձախ ներքին տեղադրման), ACT (ակտիվ ալգորիթմ), PAS (պասիվ ալգորիթմ):

 

MSC2010: 68N18.

 

Keywords: typed functional program, canonical δ-reduction, interpretation algorithm, ⊥-incomparability.

 

Դավիթ Ա. Գրիգորյան  david.grigoryan.a@gmail.com 

Ս. Ա. Նիգիյան,

Տիպիզացված և ոչ տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(119-133)
Կարդալ ավելին

Աշխատանքում դիտարկվում են տիպիզացված և ոչ տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի ալգորիթմները: Տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերն օգտագործում են ցանկացած կարգի փոփոխականն եր և հաստատուններ, որոնց կարգը ≤1, որտեղ 1-ին կարգի հաստատունները հանդիսանում են ուժեղ հաշվարկելի, արգումենտների անորոշ արժեքներով ֆունկցիաներ: Տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրի հիմնական սեմանտիկան արգումենտների անորոշ արժեքներով ֆունկցիա է, որը հանդիսանում է նրա փոքրագույն լուծման գլխավոր կոմպոնենտը: Տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի ալգորիթմները հիմնված են տեղադրումների, β-ռեդուկցիայի և կանոնիկական δ-ռեդուկցիայի վրա: Ոչ տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրի սեմանտիկան հանդիսանում է առանց տիպի λ-թերմ, որը ստացվում է անշարժ կետի կոմբինատորի միջոցով: Ոչ տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրերի ինտերպրետացիայի ալգորիթմները հիմնված են տեղադրումների և β-ռեդուկցիայի վրա: Հետազոտվում են ինտերպրետացիայի ալգորիթմների լրիվությունն ու համեմատելիությունը: Հետազոտվում է նաև ինտերպրետացիայի ալգորիթմների “վարքի” փոփոխությունը տիպիզացված ֆունկցիոնալ ծրագիրը ոչ տիպիզացված ֆունկցիոնալ ծրագրի թարգմանելուց հետո:

 

MSC2010: 68N18.

 

Բանալի բառեր. typed functional program, untyped functional program, basic semantics, interpretation algorithm, completeness, comparability, translation.

 

Սեմյոն Ա. Նիգիյան  nigiyan@ysu.am 

Տ. Ժ. Բեժանյան,

Պարպման ջերմաստիճանի չափումը ցածր ջերմաստիճանային ակուստոպլազմայում | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(134-139)
Կարդալ ավելին

Աշխատանքում ներկայացված են ակուստիկ խանգարումներով արգոնային պլազմայում արգոնային պարպման ջերմաստիճանի չափման արդյունքները: Ցույց է տրված, պարպման ջերմաստիճանի μազմակի աճման և անկման հնարավորությունները:

 

MSC2010: 82D10; 76Q05.

 

Բանալի բառեր. discharge temperature, low-temperature acoustoplasma.

 

Տաթևիկ Ժ. Բեժանյան  bezhanyantatev@gmail.com 

Ա. Ա. Գևորգյան, Հ. Ս. Ավագյան,

Անորոշությունների առկայության պայմաններում որոշումների ընդունման բազմաչափանիշային եղանակ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(140-143)
Կարդալ ավելին

Ներկայացված է անորոշությունների առկայության պայմաններում որոշումների ընդունման բազմաչափանիշային եղանակի մշակումը, որի հիմքում ընկած են մեկ ատրիբուտի ֆունկցիան և հավանակային բաշխումն երը: Չափանիշների արժեքները մոդելավորում ենք նորմալ բաշխումներով և j -րդ տարբերակի համար i -րդ չափանիշի արժեքը ներկայացնում ենք xij ~ N (μij,σij) բաշխումով: Փորձ է արված պարզագույն օրինակի վրա վերլուծել ստացված արդյունքները և անճշտությունները։

 

MSC2010: Primary 81V35; Secondary 82D75.

 

Բանալի բառեր. decision maker, multi-attribute value theory (MAVT), normal distribution, evaluation criteria.

 

Աշոտ Ա. Գևորգյան, Հովսեփ Ս. Ավագյան  ovsep32@gmail.com 

Հ. Ա. Պարսամյան, Ա. Ժ. Բաբաջանյան, Շ. Խ. Առաքելյան, Կ. Լի,

Ջրային լուծույթում գլյուկոզի խտության որոշումը մետանյութով սենսորի օգտագործմամբ` հիմնված ձևափոխված հիլբերտյան կորի վրա | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(144-148)
Կարդալ ավելին

Գլյուկոզի խտությունը ջրային լուծույթում չափվել է` օգտագործելով ձևափոխված հիլμերտյան առաջին կարգի կորի վրա հիմնված միկրոալիքային սենսոր։ Համակարգի զգայունությունը բարձրացնելու համար մետատարրերի անփոփոխ չափսերի դեպքում սենսորի կառուցվածքն օպտիմալացվել է վերջավոր տարրերի եղանակի օգտագործմամμ։ Պարզվել է, որ ռեզոնանսային հաճախության դեպքում սենսորի S-պարամետրերը խիստ կախվածություն ունեն գլյուկոզի խտությունից։ Այսպիսով, տարμեր խտությունների համար միկրոալիքային արձագանքի չափման միջոցով կարելի է գնահատել գլյուկոզի խտությունը լուծույթում: Այսպիսի կառուցվածքը կարող է օգտակար լինել կենսաμանական և μժշկական նպատակներով։ 

 

MSC2010: Primary 81V80; Secondary 81V65, 82D15.

 

Բանալի բառեր. microwave resonator, biosensor, glucose concentration.

 

Հ. Ա. Պարսամյան, Արսեն Ժ. Բաբաջանյան  barsen@ysu.am , Շանթ Խ․Առաքելյան  shantaraqelyan@gmail.comԿեյջին Լի klee@sogang.ac.kr