Արխիվ

Արխիվ

ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(№1)

Խմբագրական խորհուրդ

Վարուժան Ս. Աթաբեկյան (գլխ. խմբագիր),

 

Ալբերտ Ա. Կիրակոսյան (գլխ. խմբագրի տեղակալ)

 

 
Միհրան Ս. Շարամբեյան (պատասխանատու քարտուղար),

 


Ռոման Բ.Ալավերդյան, Ռոլանդ Մ. Ավագյան, Կարեն Լ. Ավետիսյան, Գեղամ Գ. Գևորգյան,

Վահրամ Ժ. Դումանյան, Յուրի Ռ. Հակոբյան, Գևորգ Ս. Հաջյան, Յուրի Մ. Մովսիսյան,

Խաչատուր Վ. Ներկարարյան, Սեմյոն Ա. Նիգիյան, Ալբերտ Ի. Պետրոսյան, Միքայել Պ. Պողոսյան, Սամվել Վ. Սարգսյան, Յուրի Լ. Վարդանյան, Սամվել Կ. Շուքուրյան

Բովանդակություն

Ն. Դ. Մարգարյան,

Եվրոպական “քոլ”-օպցիոններում կիրառված մաքսիմալ էնտրոպիայի խնդրի լուծման գոյության համար անհրաժեշտ սահմանային դեպքերը | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(3-7)
Կարդալ ավելին

Հետևյալ աշխատանքը ներկայացնում է մաքսիմալ էնտրոպիայի խնդրի սահմանային դեպքերը գտնելու և օգտագործելու հաշվարկայնորեն արդյունավետ ուղիները` մինչև երեք չափանի տարածությունների համար։ Կիրառությունը հիմնված է ֆինանսական օպցիոնների գնահատման և բաշխման հակադարձ հաշվարկման վրա։ Խնդրին տրվել է երկրաչափական լուծում, որը լինելով երևակայական պատկերացման արդյունք, դեռ թույլ չի տալիս անցնել ավելի բարձր չափողականության տարածությունների։

 

MSC2010: Primary 52A15; Secondary 62P05, 91B25.

 

Բանալի բառեր: boundary, entropy, distribution, options.

 

Նարեկ Դ. Մարգարյան  margaryan@outlook.com 

 

Ա. Վ. Մինասյան,

Հարակից դասերով մինիմալ ծածկույթներ վերասերված մատրիցների բազմության և չվերասերված մատրիցների բազմության համար | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(8-11)
Կարդալ ավելին

Հոդվածում Fq վերջավոր դաշտի վրա A (n×n) երկու մատրիցների բազմությունների համար, այնպիսին, որ մեկի det(A)=0, իսկ մյուսի det(A)≠0, գնահատված են այդ բազմությունները ծածկելու համար անհրաժեշտ մինիմալ թվով հարակից դասերի քանակները: Ապացուցվում է, որ վերասերված մատրիցները համար այդ թիվը հավասար է 1+q+q2+…+qn-1, իսկ չվերասերվածների համար` (qn-1)(qn-q)(qn-q2)…(qn-qn-1)/q(n2) :

 

MSC2010: Primary 97H60; Secondary 14N20, 51E21.

 

Բանալի բառեր: linear algebra, covering with cosets, matrices.

 

Աշոտ Վ. Մինասյան  ashot.minasya@gmail.com 

Լ. Ս. Սիմոնյան,

Վիլենկինի համակարգերով Ֆուրիեի կրկնակի շարքերի զուգամիտությունը | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(12-18)
Կարդալ ավելին

Դիցուք Wk(x)=0 -ն (k∈[0,)) Վիլենկինի անսահմանափակ կամ սահմանափակ համակարգ է: Այդ դեպքում ցանկացած 0<ε<1 համար գոյություն ունի չափելի բազմություն, որի չափը` |E|>1-ε, և բնական թվերի, E⊂[0,1)2 ենթաբազմություն, որի խտությունը 1 է, այնպիսիք, որ յուրաքանչյուր  f (x, y)∈L¹(E)-ի համար կարելի է գտնել g(x, y)∈ L¹ [0,1)2 ֆունկցիա, որը բավարարում է հետևյալ պայմաններին. g(x, y) = f (x, y), Е-ի վրա, {|ck, s (g)|} հաջորդականության ոչ 0-ական անդամները մոնոտոն նվազում են բոլոր ուղղություններով, որտեղ 

 
                  համարյա ամենուրեք [0,1)2 վրա, որտեղ
 


  

MSC2010: 42C20.

 

Բանալի բառեր: Vilenkin system, convergence almost everywhere, Fourier coefficients.

 

Լուսինե Ս. Սիմոնյան  lussimonyan@mail.ru 

Տ. Կ. Յուլդաշև,

Պսևդոպարաբոլիկ-պսևդոհիպերբոլիկ տիպի վերասերվող միջուկներով մի ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարման մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(19–26)
Կարդալ ավելին

Հոդվածում դիտարկված են համասեռ, ինտեգրալ դիֆերենցիալ պսևդոպարաբոլիկ-պսևդոհիպերբոլիկ տիպի վերասերվող միջուկներով հավասարումներով եզրային արժեքների խնդրի լուծելիության հարցերը: Օգտագործվել է փոփոխականների անջատման Ֆուրիեի եղանակը: Որոշվել է խնդրի միարժեք լուծման չափանիշը, ապացուցվել է համապատասխան թեորեմը:

 

MSC2010: Primary 35A02; Secondary 35M10, 35S05.

 

Բանալի բառեր: integro-differential equation, mixed type equation, degenerate kernels, integral condition, one valued solvability.

 

Տուրսուն Կ. Յուլդաշև  tursun.k.yuldashev@gmal

 

 

 

Մ. Վ. Բելուբեկյան, Ս. Վ. Սարգսյան, Ա. Ա. Պապյան,

Ուղղահայաց բևեռացմամբ պիեզոկերամիկ սալի տեղայնացված ծռող տատանումները | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(27-33)
Կարդալ ավելին

Կիրհոֆի վարկածի հիման վրա, և հաշվի առնելով էլեկտրական դաշտը բնութագրող բաղադրիչները, լուծված է սալի միջին հարթության ուղղահայաց բևեռացմամբ պիեզոկերամիկ սալի խնդիրը: Ստացված են պալանար և ծռող տատանումների հավասարումները: Դիտարկվում են ծռող տեղայնացված տատանումները և հետազոտվում է էլեկտրական դաշտի ազդեցությունը դրանց հաճախության վրա:

 

MSC2010: 74H45.

 

Բանալի բառեր: Kirchhoff’s hypothesis, natural frequencies, piezocrystal.

 

Մելս Վ. Բելուբեկյան  mbelubekyan@yahoo.com;  Սամվել Վ. Սարգսյան   vas@ysu.am; Արարատ Ա. Պապյան  aro088@mail.ru 

Ա. Գ. Քոչարյան ,

Պատահական բլոկ-հիերարխիկ ցանցերի կապակցված կոմպոնենտների բաշխման հետազոտումը ավտոմատացված xRandNet համակարգի օգտագործմամբ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(34-40)
Կարդալ ավելին

Տվյալ հոդվածում ներկայացված են հետազոտության արդյունքները, որոնք արվել են ավտոմատացված xRandNet համակարգի միջոցով։ Վերջինս նախագծվել և իրականացվել է գեներացիայի ու հիմնական տոպոլոգիական բնութագրիչների վերլուծության նպատակով` պատահական ցանցերի որոշ հիերարխիկ մոդելների համար։ Հետազոտվել է կապակցված կոմպոնենտների բաշխումը պատահական բլոկ-հիերարխիկ ցանցերի համար, որոնք բավականին նոր օբյեկտ են հանդիսանում պատահական ցանցերի տեսության շրջանակներում։

 

MSC2010: 68N30.

 

Բանալի բառեր. random networks, block-hierarchical networks, connected component distribution, automated system.

 

Անի Գ. Քոչարյան   ankocharyan@gmail.com 

Ա. Լ. Թորոսյան, Գ. Վ. Անանյան, Վ. Բ. Առաքելյան,

Պղնձի օքսիդի նանոմասնիկների ազդեցությունը երկշերտ լիպիդային թաղանթների կայունության և հաղորդականության վրա | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(41-46)
Կարդալ ավելին

Այս հետազոտության մեջ ցույց է տրվել, որ երկշերտ լիպիդային թաղանթի (ԵԼԹ)-ի կայունությունը բարձրանում է էլեկտրական դաշտում պղնձի օքսիդի (CuO) նանոմասնիկների առկայությամբ: Ավելին, նանոմասնիկների կոնցենտրացիայի ավելացման հետ ԵԼԹ-ն դառնում է առավել կայուն: Ցույց է տրված, որ ԵԼԹ-ի կայունության մեծացումը էլեկտրական դաշտում հիմնականում պայմանավորված է ծակոտիների եզրագծերի գծային լարվածության գործակցի աճով: Ցույց է տրված նաև, որ ԵԼԹ-ի պղնձի օքսիդի նանոմասնիկների առկայությունը լուծույթում հանգեցնում է ԵԼԹ-ի հաղորդականության նվազմանը:

 

MSC2010: Primary 81V55; Secondary 82D80.

 

Բանալի բառեր: copper oxide nanoparticles, stability and conductivity of BLM

 

Անահիտ Լ. Թորոսյան  atorosyan@ysu.am; Գայանե Վ. Անանյան  angay@ysu.amՎալերի Բ. Առաքելյան  v.arakelyan@ysu.am 

 

Աշխատանքը իրականացվել է ՀՀ ԳԿՆ ԳՊԿ ֆինանսավորումով թիվ SCS RA 15T-1F239 ծրագրի շրջանակներում:

Ա. Վ. Ասատրյան, Ա. Կ. Անդրիասյան, Ա. Ա. Հակոբյան, Շ. Ա. Տոնոյան, Ե. Շ. Մամասախլիսով, Վ. Ֆ. Մորոզով,

Հետերոպոլիմերներում պարույր–կծիկ անցման պարամետրերի ուղիղ հաշվարկ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(47-54)
Կարդալ ավելին

Այս հոդվածի նպատակը` ՊՇԸՄ-ի հիման վրա վիճակագրական գումարի, ազատ էներգիայի, պարույրականության աստիճանի և անցման այլ բնութագրերի ուղիղ հաշվարկի միջոցով հետերոպոլիմերներում պարույր–կծիկ անցման ուսումնասիրությունն է։ Խնդիրը լուծվել է մատրիցների պատահական արտադրյալի կիրառմամբ` ապագայում սահմանափակումներով թրծման եղանակի հետ համեմատելու նպատակով։

 

MSC2010: Primary 81V55; Secondary 82D60.

 

Բանալի բառեր: generalized model of polypeptide chain, free energy, average length of helix region.

 

Արևիկ Վ. Ասատրյան  asarevik@gmail.com Արամ Կ. Անդրիասյան  aram.and.93@gmail.com; Արթուր Ա. Հակոբյան; Շուշանիկ Ա. Տոնոյան  sh.tonoyan@ysu.amԵվգենի Շ. Մամասախլիսով  y.mamasakhlisov@ysu.am;  Վլադիմիր Ֆ. Մորոզով  morozov@ysu.am

Ժ. Վ. Նինոյան,

Դիսկլինացիոն արատների ձևավորումը ներկանյութով հարստացրած խոլեստերիկ հեղուկ բյուրեղական կառուցվածքներում լազերային ճառագայթման ազդեցությամբ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(55-59)
Կարդալ ավելին

Աշխատանքում հետազոտված է լազերային ճառագայթման ազդեցությունը մեծ կլանում ունեցող ներկանյութով հարստացված խոլեստերիկ հեղուկ բյուրեղական (ԽՀԲ) կառուցվածքների օպտիկական հատկությունների վրա: Բևեռացումային միկրոսկոպով ստացված արդյունքների հիման վրա բացահայտված է ԽՀԲ-ի պարույրի քայլի թռիչքաձև փոփոխությունը և դիսկլինացիոն արատների ձևավորումը:

 

MSC2010: Primary 81V80; Secondary 81V65, 82D15.

 

Keywords: chirality, pitch, lasing, defects, dye, domain.

 

Ժիրայր Վ. Նինոյան  zhirayr.ninoyan@gmail.com 

Հ. Տ. Ասլանյան,

CC-խմբերի ավտոմորֆիզմների և էնդոմորֆիզմների մասին | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(60-63)
Կարդալ ավելին

Դիտարկված է այնպիսի G խմբերի End(G) կիսախմբի ավտոմորֆիզմների նկարագրության հարցը, որոնց ոչ տրիվիալ տարրերն ունեն ցիկլային ցենտրալիզատորներ (այսպես կոչված` CC-խմբերի)։ Մասնավորապես, ցույց է տրված, որ այս դասի G խմբերի Aut(G) ավտոմորֆիզմների խմբի կամայական ավտոմորֆիզմ միարժեքորեն նկարագրվում է ներքին ավտոմորֆիզմների Inn(G) խմբի տարրերի վրա ունեցած իր ազդեցությամբ։ Օրինակ` բացարձակ ազատ խմբերը, բավականաչափ մեծ կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբերը, CC-խմբերի ազատ արտադրյալաներն ու n-պարբերական արտադրայալները ևս CC-խմբեր են։

 

MSC2010: Primary 20F28; Secondary 20E36, 20D45.

 

Keywords: endomorphism, inner automorphism, centralizer.

 

Հայկ Տ. Ասլանյան  haikaslanyan@gmail.com

Տ. Վ. Փիլիպոսյան,

“Ընթացիկ” և “օր-առաջ” էլեկտրաէներգիայի շուկաներ | ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզիկա մաթեմատիկական գիտություններ 2018 #52(64-67)
Կարդալ ավելին

ՍՓՓ-ն (Հարավարևմտյան էներգաբլոկ) ԱՄՆ տարածաշրջանային փոխանցման կազմակերպություն Է: Վիրտուալ գործարքները ՍՓՓ շուկաներում հանդիսանում են աճուրդային գործարքներ: Գոյություն ունեն “ընթացիկ” և “օր-առաջ” շուկաներ, որոնց աճուրդին հնարավոր է մասնակցել և շահելու դեպքում՝ գնել էլեկտրաէներգիա` հաղթած արժեքով: Շուկայի բոլոր մասնակիցներն ունեն “օր-առաջ” և “ընթացիկ” գները ժամային հաճախականությամբ: Այս հոդվածում վերցնում ենք “օր-առաջ” և “ընթացիկ” գների մի մեծ շարք և փորձում տեսնել, թե ինչ բաշխում ունեն “ընթացիկ” գների եկամտաբերությունները: Այնուհետև կատարում ենք ռեգրեսիա “օր-առաջ” և “ընթացիկ” գների միջև` տեսնելու, թե ինչպես են դրանք կապված միմյանց հետ:

 

MSC2010: Primary 60D05, 62M10; Secondary 91B82, 91B84.

 

Բանալի բառեր. Southwest Power Pool energy market, Real-Time market, Day-Ahead market, virtual transaction.

 

 

Տիգրան Վ. Փիլիպոսյան  tigran.piliposyan@gmail.com